Ավելին 4 տարի առաջ - 16:55 10-07-2022

«Ռոսկոմնադզորն» արգելափակել է Die Welt պարբերականի կայքէջը

Ռուսական կարգավորող «Ռոսկոմնադզորը» սկսել է արգելափակել գերմանական Die Welt օրաթերթի կայքէջը։
Այս որոշման պատճառներն անհայտ են։ Թերթի կայքում բոլոր հրապարակումները գերմաներեն են, ռուսալեզու բաժին չկա։

Բայց հենց die Welt-ի համար է աշխատել լրագրող Մարինա Օվսյաննիկովան, որն Առաջին ալիքով «Վրեմյա» լրատվական ծրագրի ուղիղ եթերի ժամանակ դուրս եկավ հակապատերազմական պաստառով։

Մեկ շաբաթ առաջ Օվսյաննիկովան հայտարարել էր, որ իր եռամսյա պայմանագիրը Welt-ի հետ ավարտվել է։ Լրագրողը վերադարձել է Ռուսաստան, որպեսզի, ինչպես ինքն է նշել, դատարանում պայքարի իր երեխաներին տեսնելու և դաստիարակելու իրավունքի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով