Ավելին 4 տարի առաջ - 19:13 20-06-2022

Աշխարհը թևակոխել է սակավության դարաշրջան՝ պայմանավորված կորոնավիրուսով և Ուկրաինայում տիրող իրավիճակով. Die Welt

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը և կորոնավիրուսային համավարակն արագացրել են աշխարհում դեֆիցիտի դարաշրջանի մոտենալը։ Այս մասին գրում է Die Welt գերմանական հրատարակությունը։

«Ներկայիս գլոբալ հետընթացի հիմնական պատճառներն են բնակչության ծերացումը, ռեսուրսների բացակայությունը, ինչպես նաև ապագլոբալացման գործընթացը»,- նշվում է հրատարակության մեջ։

Հրապարակման մեջ նշվում է, որ եկել է նաև էժան արտադրության դարաշրջանի ավարտը։ Վերջին 30 տարում իրավիճակն աշխարհում արդյունաբերության համար եղել է ամենաբարենպաստը։ Խոսքն այն մասին է, որ աշխատունակ բնակչությունը շատ էր, իսկ ռեսուրսներն ու էներգիան՝ էժան։ Բացի դրանից՝ զարգացման խթան են դարձել երկաթե վարագույրի անկումը և համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի ընդգրկումը։

Ըստ հոդվածի՝ այժմ այս դարաշրջանն ավարտվել է։ Ավելին՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցույց են տվել, որ մատակարարման շղթաները հեշտությամբ կարող են խաթարվել, իսկ արտադրության էժանացման միտումը կարող է հանգեցնել անվտանգության ռիսկերի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով