Մամուլ 4 տարի առաջ - 08:41 09-07-2022

Ռուբեն Վարդազարյանը հարցաքննվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական գործ։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի հարուցումից հետո՝ երեկ, ՀՀ քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեի քննիչը Ռուբեն Վարդազարյանին խնդրել է տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը հրաժարվել է այն տրամադրել:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Ռուբեն Վարդազարյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հաստատեց. «Վկայի կարգավիճակով հրավիրվել եմ եւ հարցաքննվել: Ինձ ասել են՝ ներկայացնեմ ձայնագրության ամբողջական տարբերակը, իսկ ես պատասխանել եմ, որ ոչ մի դեպքում այն չեմ տրամադրի: Այսքանը»: Նշենք, որ աղմկահարույց ձայնագրությունից և Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան