Մամուլ 4 տարի առաջ - 08:02 09-07-2022

Դեպի Հատիս լեռան գագաթը այցին կմասնակցի ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիսավոր այց տեղի կունենա դեպի Հատիս լեռան գագաթը, որտեղ նախատեսվում է Ծառուկյանի նախաձեռնած Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը: Շրջայցի ժամանակ նախատեսվում է տարածքի ուսումնասիրություն, նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկում: Մեր տեղեկություններով, միջոցառմանը կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, որի հետ նախօրեին Մադրիդում հանդիպել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի այն հեղինակավոր կազմակերպություններից է, որը 150 երկրների զբոսաշրջության ոլորտի աշխատանքներն է կազմակերպում եւ 500 փոխկապակցված անդամներ ունի: Այցին կմասնակցեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ արձանն ամբողջությամբ 77 մետր բարձրություն է ունենալու եւ տեղադրվելու է ամենաբարձրադիր վայրում: Արդեն իսկ ճանապարհ է բացվում դեպի նշված տեղանքը, եւ շինարարական աշխատանքներն արդեն բավականին առաջ են գնացել: Ճանապարհի կառուցումը եւ արձանի տեղադրումը, ըստ նախնական հաշվարկների, տեւելու են շուրջ 3 տարի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով