Ներքին 4 տարի առաջ - 22:50 08-07-2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի հետ

Փարիզն ու Երևանը վերահաստատում են իրենց երկարատև և ամուր կապերը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են այն առաջնահերթությունները, որոնք առաջիկա տարիներին կդառնան գործնական ծրագրեր: Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել մշակութային, կանաչապատման ոլորտներում գործակցության ընդլայնման ու երիտասարդական կենտրոնների ստեղծման շուրջ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շնորհակալություն է հայտնել Երևանի գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, և ընդգծել, որ այցը շոշափելի արդյունքներ գրանցելու նոր խթան կհանդիսանա:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջը նվիրել է տաղանդավոր գեղանկարիչ Մարտին Ակողլյանի «Սարերում» ստեղծագործությունը: Այն արվեստագետը հատուկ պատրաստել է Անն Իդալգոյի համար: Կտավում պատկերված է հայկական ավանդական պարը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարող ու հաղթող՝ ընդհանրական կերպարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով