Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:19 17-01-2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ

Հունվարի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի մի շարք բանաձևերի միաձայն ընդունումը, հայ ժողովրդի համար կարևոր ժամանակաշրջանում քաղաքապետ Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերը, ինչպես նաև՝ վերջինիս բազմաթիվ հանրային նախաձեռնությունները:

Քաղաքապետ Հիդալգոն վերահաստատել է իր ու Փարիզի քաղաքային խորհրդի հանձնառությունը նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացմանը: Ընդգծել է, որ Փարիզ քաղաքը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին:

Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասում տեղ գտած զարգացումներին, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Երևան-Փարիզ երկարամյա գործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ