Արտաքին 4 տարի առաջ - 20:42 08-07-2022

Իրանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

Իրանը ուրբաթ սկսել է Կասպից ծովում «Շարունակական անվտանգություն 1401» զորավարժությունները, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

«Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Համզե Ալի Քավիանին ասել է, որ Իրանն ամեն տարի Կասպից ծովում անցկացնում է «Շարունակական անվտանգություն» զորավարժություններ՝ նշելով, որ այս տարվա զորավարժություններին մասնակցում են հրթիռակիր նավեր, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով, ամենամյա զորավարժությունների նպատակը ռազմական կազմավորումների փոխգործակցության մշակումն ու փորձի փոխանակումն է։

Քավիանին Կասպից ծովն անվանել է խաղաղության և բարեկամության ծով՝ նշելով, որ Իրանը թույլ չի տա անվտանգության խախտումներ աշխարհի ամենամեծ լճի տարածքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»