Արտաքին 3 տարի առաջ - 21:30 13-04-2023

Իրանի ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում և Կասպից ծովում զորահանդես է անցկացնում՝ ի աջակցություն Պաղեստինի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում և Կասպից ծովում խոշոր շքերթ են անցկացնում՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Ինչպես փոխանցում է իրանական Fars լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։

Վերջինս հայտնել է, որ Պաղեստինի ժողովրդի ճնշումը պաշտպանելու, նրա հավատքի իրավունքին աջակցելու և Իսրայելի դաժան հանցագործությունները դատապարտելու նպատակով այսօր երկրի հյուսիսում և հարավում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ամենամեծ շքերթը։

«Այսօր ավելի քան 2700 նավ մասնակցում են Կասպից ծովում, Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անցկացվող ռազմական շքերթին՝ ի պաշտպանություն ճնշված Պաղեստինի ժողովրդի: Շքերթի ուղերձը համերաշխություն է Պաղեստինի ժողովրդին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին իսրայելա-պաղեստինական հակամարտությունը կրկին սրվել է այն բանից հետո, երբ Իսրայելի ոստիկանական ուժերը զինված հարձակում իրականացրեցին Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում գտնվող հավատացյալների նկատմամբ։ Ուժայինները տասնյակ հավատացյալների բռնությամբ դուրս են հանել մզկիթից, կիրառել ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով