Ներքին 4 տարի առաջ - 21:36 07-07-2022

Ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից՝ ՀՀ իշխանություններին հավելյալ զիջումներ պարտադրելու նպատակով․ Աբրահամյան

«Երևան-Երասխ-Եղեգնաձոր մայրուղու Ելփին գյուղի հատվածում՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ադրբեջանցի զինծառայողները քաղաքացիական մեքենա են խոցել։ Աշխարհագրական տեսանկյունից դեպի գյուղ գնացող ճանապարհը գլխավոր մայրուղուց ձախ է ընկնում՝ դեպի խորք, ինչը նշանակում է, որ խոցելի է նաև դեպի գլխավոր մայրուղու հատվածը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հավելում է․ «Միջադեպը եղել է քիչ առաջ, ըստ ՊՆ-ի՝ 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հիշեցնեմ, որ այս ուղղությամբ Ադրբեջանը առաջխաղացում էր ունեցել 2018 թվականի հուլիսին՝ ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից 2-3 ամիս հետո՝ մեծ սպառնալիք առաջացնելով ոչ միայն մերձակա համայնքների, այլ նաև Երևան-Երասխ-Գորիս միջպետական մայրուղու համար։

Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանը քաղաքացիական մեքենայի վրա կրակ էր բացել Վայոց Ձորի մարզի մեկ այլ գյուղի ուղղությամբ՝ Խաչիկի, ինչի հետևանքով կրկին քաղաքացիական մեքենա էր վնասվել։

Ամենայն հավանականությամբ այս փուլում ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից՝ ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացում Ադրբեջանի համար առավել բարենպաստ դիրքեր ապահովելու և ՀՀ իշխանություններին հավելյալ զիջումներ պարտադրելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով