Արտաքին 3 տարի առաջ - 23:56 10-11-2022

Նախիջևանի իրանական ժողովրդական շարժումը կոչով դիմել է Իրանի իշխանություններին

Նախիջևանի իրանական ժողովրդական շարժումը հայտարարությամբ դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին՝ հորդորելով Նախիջևանը միացնել Իրանին։ Այս մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ շարժումը հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Նախիջևանը պատմականորեն Իրանի մաս է կազմել, սակայն հետագայում կցվել է Ադրբեջանին։ Շարժման անդամները հայտնել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականության արդյունքում Նախիջևանի տեղաբնիկ ժողովուրդը զրկվել է իր անվտանգությունից, բախվում է բազմաթիվ խնդիրների ու դժվարությունների։

Բացի այդ հայտարարության մեջ նշվել է, որ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի արդյունքում Նախիջևանի ժողովուրդը ենթարկվում է բռնության։ Բացի այդ շեշտվել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ունեն պանթյուրքիստական ծրագրեր, ինչից նույնպես տուժում է Նախիջևանի տեղաբնիկ ժողովուրդը։

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Ողջունում եմ մուսուլման հայրենակիցներին, ովքեր Արաքսի մյուս կողմում են։ Ինչպես գիտեք Նախիջեւանը ողջ պատմության ընթացքում և մինչև այժմ եղել է Իրանի իսլամական մշակույթի ու պատմության մի մասը, սակայն Իրանի այս մեծ կտորը պոկվել է իր մորից։ Ալիևյան սիոնիստական կառավարության կողմից Նախիջևանի հարազատ ժողովուրդը զրկվել է անվտանգությունից, գիտությունից, պարենից և այլն, բախվում է բազմաթիվ դժվարությունների հետ, իսկ Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Նախիջևանի նշանավոր ժողովուրդը ենթարկվում է բռնության։ Էրդողանն ու Ալիեւն ունեն պանթուրքիստական ծրագրեր։

Սրա հիման վրա մենք դիմում ենք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը, որպեսզի վերջինս Նախիջևանն ընդունի Իսլամական Հանրապետության դրոշի ներքո։ Մենք խնդրում ենք Իրանին, որ իր զորքերը մտցնի Նախիջեւան` խաղաղ ճանապարհով, պայմանով որ Նախիջեւանի ժողովուրդը չտուժի, իսկ Ալիեւի վարձկաններն ու սիոնիստներն էլ իրենց ուժերը դուրս բերեն այս շրջանից։ Կեցցե Նախիջեւանը։ Կեցցե Իրանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»