Ավելին 4 տարի առաջ - 13:57 05-07-2022

Վրաստանում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է գրեթե 2․5 անգամ

Վրաստանում մեկ շաբաթվա ընթացքում, հունիսի 27-ից հուլիսի 3-ը, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2570 նոր դեպք։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 3 հիվանդ, ապաքինվել է 1103 մարդ։

Կատարվել է 63443 թեստ, դրական պատասխանով թեստերը կազմում են 4․05%։ Վարակման ակտիվ դեպքերի թիվը հուլիսի 3-ի դրությամբ 2550 է։

Նախորդ շաբաթվա համեմատ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է գրեթե 2․5 անգամ․ Վրաստանում հունիսի 20-ից հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 1058 դեպք, մեկ շաբաթ առաջ՝ 616։

Աշխարհում կորոնավիրուսի նոր ալիքը պայմանավորված է «օմիկրոն» տարբերակով և դրա նոր ձևերով։ Եվրոպական երկրներում վարակվածների թիվը զգալիորեն ավելանում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»