Արտաքին 4 տարի առաջ - 15:17 21-01-2022

Վրաստանում COVID-ով վարակվածների թվով մեկ շաբաթում երրորդ անգամ է սահմանվել ռեկորդ

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8767 նոր դեպք։ Սա առավելագույն ցուցանիշն է համավարակի ողջ ընթացքում։ Կորոնավիրուսով վարակվածների թվով մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ է ռեկորդ սահմանվել։

Նախօրեին կատարվել է 56.386 թեստ. ՊՇՌ թեստ՝ 20.661, հակագենի արագ թեստ՝ 35.725: Կառավարական stopcov.ge պորտալի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը կազմել է օրական 15,55%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 11,39%, շաբաթվա ընթացքում՝ 12,76%։

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 14.631-ի։ Կառավարությունը հայտնել է, որ ևս 49 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ Ապաքինվել է ևս 5173 պացիենտ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 1.030.710, ապաքինվածներինը՝ 951.428։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում