Արտաքին 4 տարի առաջ - 13:53 18-11-2021

Գերմանիայում մեկ օրում COVID-ով վարակվածների ռեկորդային թիվ է գրանցվել

Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 65 հազարը։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր COVID-ով վարակվել է 5.1 միլիոն մարդ։

Գերմանիայում ամբողջ համավարակի ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել։ Նախորդ 24 ժամում արձանագրվել է 65371 նոր դեպք, գրում է Spiegel-ը՝ հղում անելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներին։

Նախորդ հակառեկորդը գրանցվել է նոյեմբերի 17-ի նախօրեին՝ մեկ օրում 52.826 դեպք։

Գերմանիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 264 մարդ, նախորդ օրը՝ 294։

Համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է COVID-ի 5.195.320 դեպք, մահացել է 98.538 մարդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով