Ավելին 4 տարի առաջ - 13:15 05-07-2022

Իլոն Մասկի արբանյակային ինտերնետը հասանելի կլինի Վրաստանի բարձրլեռնային գյուղերում

Ամերիկյան SpaceX ընկերությունը նախատեսում է Starlink ինտերնետ ծառայությունը գործարկել Վրաստանի ամենահեռավոր շրջաններում, bm.ge մեդիահարթակին տված հարցազրույցում ասել է երկրի Հաղորդակցության ազգային հանձնաժողովի անդամ Եկատերինա Իմեդաձեն։

«Նրանք ասել են, որ կծածկեն ամենաբարձրադիր լեռնային գյուղերը, որոնք այդ նախագծում ընդգրկված չեն»,- ասել է Իմադաձեն:

«Նովոստի-Գրուզիա» գործակալության տվյալներով, Starlink-ին միանալու սովորական սակագնի արժեքը 550 դոլար է, իսկ ինտերնետ ծառայության ամսական վճարը՝ 110 դոլար։ Իմադաձեի խոսքով, SpaceX-ը պատրաստ է վրացի օգտատերերին արտոնություններ տրամադրել։ Խոսքը բաժանորդային սարքավորումների արժեքի մի մասի սուբսիդավորման մասին է։

«Նրանք հասկանում են, որ մարզերում գինը կարող է ամենամրցունակը չլինել»,- ասել է հանձնաժողովի ներկայացուցիչը։

SpaceX-ը Վրաստանի հետ կապ է հաստատել մոտ մեկ տարի առաջ։ Ամերիկյան ընկերությունն ազգային կարգավորող մարմնի հետ քննարկել է իրավաբանական բոլոր հարցերը և երաշխիքներ է ստացել, որ ավտորիզացիայի գործընթացը շատ ժամանակ չի խլի: Այս ամիս SpaceX-ը ներկայացուցիչ է ուղարկել Վրաստան՝ շուկայի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար։ Իմադաձեն նշում է, որ Starlink-ի գործարկումը Վրաստանում կնպաստի նորարարական թվային ծառայությունների շուկայի զարգացմանը։

Starlink-ը կապի գլոբալ արբանյակային համակարգի նախագիծ է, որը նախատեսված է ամբողջ աշխարհի օգտատերերին ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ երկրամերձ ուղեծրում մեծ թվով փոքր սարքեր տեղակայելու միջոցով: Այն մշակել է Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան