Արտաքին 5 տարի առաջ - 19:45 04-02-2021

DOGECOIN ԿՐԻՊՏՈԱՐԺՈՒՅԹԻ ԳԻՆԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ԻԼՈՆ ՄԱՍԿԻ ԹՎԻԹԻ ՇՆՈՐՀԻՎ

Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը, որը նախկինում հայտարարել էր Twitter սոցցանցից ժամանակավոր «հեռանալու» մասին, վերադարձել է նոր թվիթով, ինչից հետո տեղի է ունեցել Dogecoin կրիպտոարժույթի արժեքի կտրուկ թռիչք: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Միլիարդատերը սոցիալական կայքի իր էջում տեղադրել է Falcon 9 հրթիռի հետ նկար և դրան ի պատասխան գրել է Doge բառը՝ միաժամանակ հեռացնելով հաղորդագրությունից bitcoin հեշթեգը: Դրանից հետո Dogecoin-ի գները բառացիորեն 15 րոպեի ընթացքում աճել են 19%-ով, իսկ կես ժամվա ընթացքում աճը հասել է 76% -ի:

Անցյալ շաբաթ WallStreetBets առցանց խմբի անդամների ուշադրությունը գրավել էր Dogecoin կրիպտոարժույթը: Խումբն ունի միլիոնավոր օգտատերեր և իր ակտիվությամբ խթանել է մի քանի փոքր ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերի և նույնիսկ արծաթի արժեքը: Խմբի անդամների գնումների շնորհիվ, Reddit ֆորումում հիշատակվելուց ի վեր, կրիպտոարժույթի արժեքն աճել է ավելի քան 800%-ով:

Նույն օրը հրապարակվել էր Իլոն Մասկի գրառումը Dogecoin-ի մասին, որը վերջին երկու օրվա ընթացքում Twitter-ում նրա առաջին գրառումն էր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլոն Մասկը ժամանակավոր հեռացել է Twitter-ից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով