Ներքին Սպորտ 4 տարի առաջ - 10:32 03-07-2022

Հայաստանի բասկետբոլի ընտրանին փոքր երկրների ԵԱ-ի եզրափակիչում է

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչում մրցեց Անդորրայի ընտրանու հետ:

Առաջին քառորդում անզիջում համառ պայքար էր ծավալվել, սակայն Ռեքս Կալամյանի գլխավորած Հայաստանի ընտրանին երկու դիպուկ երեք միավորանոց նետումների շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ՝ այն դարձնելով 24:19:

Երկրորդ քառորդն արդյունավետ էր Հայաստանի համար, մեր թիմը մեծացրեց առավելությունը՝ 52:34: Մեծ ընդմիջմանը հաջորդած 3-րդ և 4-րդ քառորդներում Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ և ի վերջո հաղթեց 93:66 հաշվով:
Եզրափակիչում Հայաստանի ընտրանին կմրցի Մալթայի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան