Սպորտ 2 ամիս առաջ - 20:32 29-06-2026

Բասկետբոլի կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի թիմը գրավել է 4-րդ տեղը

Կոսովոյի Պեժա քաղաքում ավարտված բասկետբոլի կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի ազգային թիմը գրավեց չորրորդ տեղը։

Կիսաեզրափակչում հայ բասկետբոլիստուհիները 52:107 հաշվով պարտվեցին Մալթայի հավաքականին։

Բրոնզե մեդալների համար մրցախաղում Հայաստանի թիմը մրցեց Կոսովոյի հավաքականի հետ և պարտություն կրեց 52:86 հաշվով։