Արտաքին 4 տարի առաջ - 18:43 30-06-2022

ՌԴ-ն ցանկանում է արտոնություններ տրամադրել ԵԱՏՄ երկրներում արտադրված 215 դեղամիջոցների գնման համար

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը մշակել է որոշման նախագիծ, որի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների դեղագործական ընկերությունները զգալի առավելություններ կստանան 215 դեղամիջոցների պետական ​​գնումների դեպքում։

Խոսքը «երկրորդն ավելորդ է» մեխանիզմի մասին է։ Դրա էությունն այն է, որ եթե առևտրին մասնակցում է մի ընկերություն, որի դեղամիջոցը հիմքից մինչև փաթեթավորումը ստեղծվել է ԵԱՏՄ երկրներում, ապա ցանկացած այլ ընկերություն, որոնց դեղերը չեն համապատասխանում այս պայմաններին, ավտոմատ կերպով պարտվում են առևտրում։

Նախատեսվում է կանոններն ուժի մեջ մտցնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

Առայժմ որոշման նոր նախագիծը չի հրապարակվել (և անցնում է «համաձայնեցման ընթացակարգեր»), սակայն «Դեղագործական տեղեկագիր» պարբերականին հաջողվել է ծանոթանալ փաստաթղթին։

Բացի դրանից, ինչպես հաղորդում է պարբերականը, դեղերի պետական ​​գնումների դեպքում նման արտոնություններ տրամադրելու ծրագրերի մասին 2022 թվականի հունիսի կեսերին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Վասիլի Օսմակովը։ Նա հավելել է, որ նախարարությունն այս որոշումը կայացրել է «2022 թվականի փետրվարից հետո»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան