Ներքին 3 տարի առաջ - 13:39 09-02-2023

Շրջափակված Արցախում ծնված բոլոր 215 երեխաներն իմ ընտանիքի անունից կստանան ոսկե խաչեր. Գագիկ Ծառուկյան

Արդեն երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախն իսկական հերոսության, իսկական արժանապատվության օրինակ է ամբողջ աշխարհի համար։ 120 հազար մարդ, մի բռունցք դարձած, պայքարում է՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի համար։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Շրջափակման մեջ գտնվող Արցախում ընտանիքներ են կազմավորվել, հարսանիքներ են եղել, ու շրջափակման այս օրերին ծնվել է այս պահի դրությամբ 215 երեխա։

Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է։ Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր։ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը։

Այս մասին մտածելը հուզիչ է, բայց նաև ու նախ՝ պարտավորեցնող։ Ցանկանում եմ հայտնել իմ որոշման մասին․ Արցախում շրջափակման ժամանակ ծնված բոլոր 215 երեխաներն իմ ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների մեծ կարիքները հոգալու համար։ Սրանից զատ՝ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս։

Իմ ընտանիքում էլ օրեր առաջ թոռնիկ է ծնվել, ու մենք որոշեցինք, որ մեր ուրախությունը պիտի միավորենք մեր արցախցի հայրենակիցների ուրախության հետ, քանի որ երեխայի ծնունդը միշտ պիտի միայն ու միայն ուրախություն բերի, ոչ թե՝ հոգս։

Ասեմ նաև, որ Արցախի իշխանությունների հետ խորհրդակցելով, իմ ուժերի ներածին չափով, պատրաստ եմ ցանկացած այլ աջակցություն բերել Արցախին և Արցախի ժողովրդին։
Աստված պահապան մեր երեխաներին...», - գրել է Ծառուկյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով