Ներքին 4 տարի առաջ - 18:26 29-06-2022

Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից ազատելու մասին հիմնավորումները կներկայացվեն․ Վահագն Հովակիմյան

«Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից ազատելու մասին հիմնավորումները կներկայացվեն, երբ որոշման նախագիծ կներկայացվի»։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«ԱԺ կանոնակարգը նախատեսում է փակ քվեարկություն։ Տվյալ դեպքում նման նախագիծը կարող է շրջանառության մեջ դնել խմբակցությունը։ Քանի որ ՔՊ-ն արդեն արել է նման հայտարարություն, որ հանդես է գալու նման նախաձեռնութամբ, հիմնավորումները կներկայացնի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո։ Կա որոշում, մենք առաջորդվելու ենք այդ որոշմամբ։

Երբ կներկայացվեն հիմնավորումները, կհասկանաք, որ այստեղ որևէ անձնական խնդիրներ չկան, այստեղ կա հիմնավորված, օբյեկտիվ որոշում։ Եթե տեղի ունենա նշված պատգամավորերի պաշտոնանկությունը, նրանք կշարունակեն մնալ որպես պատգամավոր»,- ասաց նա։

Վահագն Հովակիմյանն ասաց, որ ընդդիմությունը իրավունք ունի Իշխան Սաղաթելյանի պաշտոնանկությունից հետո առաջադրել նոր թեկնածու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի