Ներքին 4 տարի առաջ - 23:57 28-06-2022

Բագրատաշենի մաքսակետում բեռնատարներին չեն թողնում առաջ շարժվել

Oragir.news-ին է ահազանգել ծիրան արտահանող ընկերության վարորդներից մեկը` դժգոհելով, որ կրկին չեն կարողանում առաջ շարժվել, բայց այս անգամ խնդիրը Բագրատաշենի մաքսատան հետ է։

«Իբր ասացին` Լարսը բացվել ա, երեկ էլ մենակ մարդատարներին են թողել։ Հիմա էլ յանի Լարսում բեռնատարներին թողնում են, բայց հիմա էլ հայկական կողմում` Բագրատաշենի մաքսատանը չեն թողնում առաջ գնանք։ Ես չգիտեմ` սրա վերջը ոնց ա լինելու, ինչքան ենք էսքան կանգնելու»։

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց ոչ ոք ոչ մի տեղեկություն չի տալիս մաքսակետից, թե երբ են թողնելու առաջ շարժվեն։

Նշենք, որ երեկ հայտարարություն տարածվեց, որ վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ Լարսում վերականգնվել է երթևեկությունը, ճանապարհը բաց է։

Նշենք նաեւ, որ Լարսը փակ էր մի քանի ժամ։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի