Արտաքին 5 տարի առաջ - 19:59 13-09-2021

Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարներից հարկեր են գանձում ադրբեջանական մաքսակետում․ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտե

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն մեկնաբանել է իրանական տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az կայքը։

Նշենք, որ հրապարակումները վերաբերում էին իրանական մեքենաներին, որոնք անցնում էին Գորիս-Կապան մայրուղու այն հատվածով, որտեղ տեղադրվել է ադրբեջանական ոստիկանական անցակետ:

«Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի տարածք մտնող և դուրս եկող օտարերկրյա պետությունների մեքենաները ենթակա են ճանապարհային տուրքի: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական ​​տուրքի՝ Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար՝ «Պետական ​​տուրքի մասին» օրենքի 24 -րդ հոդվածի համաձայն»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Պետական ​​մաքսային կոմիտենից ընդգծել են, որ ներկայումս Ադրբեջանի մաքսային մարմիններն ապահովում են օրենսդրության դրույթների իրականացումը երկրի ողջ տարածքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»