Ներքին 4 տարի առաջ - 16:57 28-06-2022

Հայտնի են 10 պատգամավորների անունները, որոնց պատրաստվում են մանդատից զրկել

Ազգային ժողովը մոտ օրերս կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը: «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, թե խոսքը որ պատգամավորների մասին է․ բոլորը «Հայաստան խմբակցությունից» են։

Այսպիսով՝ ըստ ԱԺ ղեկավարության հաշվարկների՝ ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակը գլխավորում է Արմեն Չարչյանը, որը 248 բացակա ունի, սակայն 34-ը՝ հարգելի։ Հաջորդը Գեղամ Մանուկյանն է՝ 225 բացակայությամբ, այնուհետեւ՝ Անդրանիկ Թեւանյան՝ 199, Ասպրամ Կրպեյան՝ 198, Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը հավասար թվով են բացակայել՝ 197, Արթուր Ղազինյանն ու Լիլիթ Գալստյանը նույնպես, պատգամավորները 194 բացակա ունեն, հաջորդը Վահե Հակոբյանն է՝ 193 բացակայությամբ, իսկ տասներորդը Արթուր Խաչատրյանն է, որն ունի 132 բացակա։ Նշված բոլոր պատգամավորների բացականերից միայն մեկն է հարգելի։

Վտանգավոր եզրագծին մոտ են նաեւ Աշոտ Սիմոնյանը՝ 191 բացակայությամբ, Աղվան Վարդանյանը՝ 190 եւ Ագնեսա Խամոյանը՝ 180։ Իսկ Արթուր Վանեցյանը, որն անցած շաբաթ վայր է դրել մանդատը, 210 բացակա ունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան