Ներքին 5 տարի առաջ - 15:59 11-06-2021

Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել: Պաշտոնական Բաքուն հայ գերիներին ներկայացնում է որպես «դիվերսանտ»: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը:

Ստորև ներկայացնում ենք հայ ռազմագերիների անունները.

Եղիշ Աստանյան
Կարեն Արամյան
Տիգրան Ավագյան
Հովսեփ Գևորգյան
Հովսեփ Մանուկյան
Գևորգ Մարտիրոսյան
Ռոբերտ Գևորգյան
Վաղարշակ Ավետիսյան
Վոլոդյա Հակոբյան
Անդրանիկ Սուքիասյան
Անդրանիկ Մանուկյան
Գրիգոր Սաղաթերյան
Էդուարդ Գիրագուսյան
Ռաֆիկ Կարապետյան
Գուրգեն Ղոլյան
Հրայր Թադևոսյան
Վաղարշակ Մալոյան
Սասուն Եղիազարյան
Արսեն Վարդանյան
Վահագն Բեհրեկյան
Սեդրակ Սողոմոնյան
Արման Դիլանյան
Մանուկ Մարտոյան
Վելս Անբարդանյան
Անդրանիկ Միքայելյան
Ֆելիքս Գրիգորյան։

Հիշեցնենք, որ հայ գերիները մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3 (նախնական դիտավորությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված ահաբեկչություն, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբի (հանցավոր կազմակերպության) կողմից հրազենի և որպես զենք օգտագործվող իրերի օգտագործմամբ)), 228.3 (կազմակերպված խմբի կողմից զենքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, փոխադրում կամ կրում), 279.2 Ադրբեջանի Հանրապետությամբ օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբերի և խմբավորումների ստեղծում, այդ խմբերի կամ խմբավորումների կազմում ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա հարձակում) և 318.2 (մի խումբ անձանց կողմից նախնական դիտավորությամբ կամ կազմակերպված խմբի կողից Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»