Ներքին 4 տարի առաջ - 11:21 28-06-2022

Վաղարշակ Հարությունյանը մինչ օրս ՌԴ Նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը. Էդգար Ղազարյան

2022 թվականի հունվարի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան նշանակված Վաղարշակ Հարությունյանը, ով այդ պաշտոնում նշանակվել է իբրև պարգև` Հայրենիքը թշնամուն հանձնելու գործում Նիկոլ Փաշինյանին օժանդակելու հանցանքների համար, մինչ օրս Ռուսաստանի Դաշնության Նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը, հետեւաբար, համաձայն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի, նրա դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանի Դաշնությունում, դեռևս պաշտոնապես չի մեկնարկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանը:

Նա նաեւ նշել է. «Հատկանշական է, որ այդ ընթացքում Ռուսաստանի Դաշնություն իր միակ պաշտոնական այցն է կատարել Նիկոլ Փաշինյանը, ով ևս մեկ անգամ Ռուսաստան է այցելել աշխատանքային այցով` ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Եվս մեկ աշխատանքային այց կատարել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, որին ընդունել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի դեսպանը Ռուսաստանի Նախագահի մասնակցությամբ հանդիպումներին մասնակցելու իրավունք չունի, քանի դեռ նրան չի հանձնել իր հավատարմագրերը։

Դա չի խանգարել նրան այդ ընթացքում բազմաթիվ սկանդալների կենտրոնում հայտնվելու, ծաղրի և հեգնանքի առարկա դառնալու համար, ինչը շատ տիպական է ներկա իշխանություններին և մեր երկրին ընդհանրապես»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»