Ներքին 5 տարի առաջ - 16:57 08-06-2021

Մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստվել է 48 441 անձ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում նշեց, որ հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվն այս շաբաթ կանցնի 50 հազարի շեմը:

Oրագիր.news-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակի հետ՝ պարզելու, թե այս պահի դրությամբ որքան է պատվաստված քաղաքացիների թիվ։

Առողջապահության նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ 07.06.2021 թ. դրությամբ կատարվել է 48 441 պատվաստում։

Նախարարությունից մեզ հայտնեցին նաև, որ մինչ օրս հետպատվաստումային լուրջ բարդությունների մասին իրենք տեղեկատվություն չունեն։

«Փառք Աստծո, հետպատսվատումային լուրջ բարդություններ դեռևս չենք ունեցել։ Բնականաբար գրեթե բոլոր պատվաստված անձանց մոտ հետպատվաստումային ախտանշաններ եղել են, սակայն դրանք սպասելի ախտանշաններ են, օրինակ, թեթև ջերմություն, մկանացավ, թուլություն, գլխացավ և այլն։ Քիչ մարդկանց շրջանում է, որ պատվաստումից հետո որևէ ախտանշան չի լինում»,- նշեց նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Մեզ հայտնեցին նաև, որ ներկայումս գերակշռում է «AstraZeneca»-ով պատվաստված քաղաքացիների թիվը, սակայն արդեն սկսել է մեծ պահանջարկ ունենալ նաև չինական արտադրության «CoronaVac» պատվաստանյութը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող