Մամուլ 4 տարի առաջ - 07:52 28-06-2022

Ինչու է իշխանությունը շտապում արտահերթ ընտրությունները անցկացնելու հարցում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական կուլիսներում քննարկում են մինչեւ տարեվերջ Երեւանի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Օրերս գրել էինք, որ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նոր նախագիծ, որը հնարավորություն կտա ավագանուն ինքնալուծարվելու որոշում կայացնել։

Այս շտապողականությունը մի քանի բացատրություն ունի․ ժամանակն իրենց օգտին չի խոսում, չեն ուզում հերթական ընտրություններին գնալ, որ ընդդիմությունը պատրաստվելու ժամանակ չունենա: Բացի այդ` արտաքին գործընթացները, օրինակ խաղաղության պայմանագրի ստորագրումը, չեն կարող շատ ձգել, իսկ ցանկացած փաստաթղթի ստորագրում կնվազեցնի իշխանության վարկանիշը։ Թեեւ իշխանությունը հույս ունի, որ Տիգրան Ավինյանը ՔՊ-ի հետ ամենաքիչ ասոցացվող թեկնածուներից է, եւ նրա կողմից Երեւանի ավագանու ցուցակը գլխավորելը կնվազեցնի պարտության հավանականությունը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի