Ներքին 4 տարի առաջ - 13:52 27-06-2022

Կարեն Գիլոյանը Գյումրիում հետևել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան նոր կառուցվող մարզադպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքը` նշելով, որ բետոնալցման և ամրանապատման աշխատանքներն այժմ ընթանում են մարզադպրոցի հյուրանոցային համալիրի և մարզադահլիճի հատվածներում:
Փոխնախարարի այցի պահին մասնագետներն ամրաններով գործում էին մրցումային դահլիճի տրիբունաների հիմքը, ընթանում էին պարիսպների բետոնային լիցքի աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` նախագիծը հաստատելուց և շինարարությունը սկսելուց հետո որոշվել է, որ մարզադպրոցը կունենա նաև լողավազան և հրաձգարան․ «Շինարարների հետ զրուցելուց հետո, երբ տեսանք՝ կա մի հատված, որը կարող է դառնալ հրաձգարան, որոշեցինք սկսել դրա կառուցման աշխատանքները։ Հիմա մենք ուզում ենք այստեղ լողավազան և հրաձգարան ունենալ»։

Կարեն Գիլոյանը ընդգծել է՝ Գյումրին ունենալու է մարզական ժամանակակից համալիր, որտեղ նաև միջազգային մրցաշարեր են անցկացվելու։ Հսկայական կառույցը զբաղեցնելու է շուրջ 10 հեկտար տարածք և պատրաստ է լինելու 2025 թվականին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան