Ուղիղ խոսք Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 16:49 24-06-2022

Ջհանգիրյանը հաստատեց, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որն ուղեկցվում է կալանքի դատավորին ուղիղ հրամայական ազդեցությամբ․ Վարազդատ Հարությունյան

«Ավետիք Չալաբյանի գործով ձայնագրությունն ապօրինի է, իսկ Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն օրինական է։ Ընդ որում՝ ապօրինի գաղտնալսման հիման վրա անձը կալանավորված է, Ջհանգիրյանը օրինական ձայնագրության հիման վրա կալանավորված չի, անգամ քրեական գործ հարուցված չի»։

Oragir.news-ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ Չալաբյանի գործով ձայնագրության մեջ որևէ հանցակազմ պարունակող խոսք չկա, միայն կան անուղղակի արվող ենթադրություններ, իսկ Վարդազարյանի հրապարակած ձայնագրության մեջ Ջհանգիրյանը հստակ ընդունում է, որ մարդը ապօրինի միջամտությամբ է զբաղված տարբեր գործերով։ «Անգամ շորթման հատկանիշներ կան, որովհետև ասում է՝ հրաժարական տուր, թե չէ վատ կլինի։ Ընդ որում՝ Ջհանգիրյանը հաստատում է, ասում է՝ այո՛, ասել եմ, «կուտ էի տալիս»։ Իրականում թող քննություն արվի ու պարզվի՝ «կո՞ւտ էր տալիս», թե՞ նման միջամտություն արել է քրեական գործերի շրջանակներում»։

Նա ընդգծեց, որ երկու ձայնագրությունների միջև մի տարբերություն էլ կա․ Չալաբյանի կողմից ձայնագրությունն արվել է խոսակցությանը մասնակից չհանդիսացող մասնակցի կողմից, որովհետև խոսակցության բոլոր մասնակիցները հերքում են, որ ձայնագրությունն իրենք են արել։ Նշանակում է, որ արել է 3-րդ անձ։

«Մինչդեռ Ջհանգիրյանի մասով Վարդազարյան Ռուբենը հայտարարեց, որ ինքն է արել։ Երբ խոսակցության մասնակիցն է ձայնագրում, այդտեղ ապօրինի ձայնագրության խնդիր չկա, երբ երրորդ անձ է անում, այդտեղ արդեն խոսակցության մասնակիցների իրավունքների խախտում կա։

Նա ընդունեց, որ իր առաքելությունը՝ այն, ինչ իր վզին դրված է, այն է, որ դատարանները սկսեն կալանք տալ։ Հիշեցնեմ, որ մինչև Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ նշանակվելը մի իրադարձություն էլ եղավ․ Նիկոլ Փաշինյանի մոտ հավաքել էին դատավորներին, և Փաշինյանը փորձում էր հասկանալ, թե այս կամ այն գործով ինչու կալանքը չի բավարարվել։ Հասկանալի է, չէ՞, այդ տրամաբանական շղթան ուր է գնում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան