Ավելին 4 տարի առաջ - 20:44 23-06-2022

Կապիկի ծաղիկի բռնկումը պետք է համարվի համաճարակ. վիրուսաբան

Եթե ​​կապիկի ծաղիկի բռնկումը չճանաչվի որպես համաճարակ, և համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ապա այն շուտով կարող է հարմարվել, դառնալ ավելի վարակիչ և սկսել ավելի տարածվել, կարծում է վիրուսաբան, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գենոմային ինժեներական լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը։ Այս մասին նա հայտարարել է «Գազետա.Ռու»-ին տված հարցազրույցում։

«Ցանկացած վիրուսային վարակի դեմ պայքարի ռազմավարությունն այն է, որ որքան շուտ սկսեք գործել, այնքան մեծ է հավանականությունը, որ էպիդեմիան, այս դեպքում՝ արդեն պանդեմիան, հաջողությամբ կհաղթահարվի։ Ուստի ես լիովին պաշտպանում եմ այն ​​միտքը, որ հիմա արդեն վարակվածության դեպքերի նման թվերով պետք է ահազանգել։ Ցանկացած վիրուսային խնդրի դեպքում՝ էպիդեմիակ, բռնկում, պանդեմիա, որքան շուտ սկսեք գործել, այնքան քիչ կլինի հետագա վնասը: Եթե ​​մի քիչ էլ սպասես, ուրեմն կլինի ոչ թե 3000 հիվանդ, այլ 30 հազար, եթե մի քիչ էլ սպասես, կլինի ոչ թե 30 հազար, այլ 300 հազար: Դա անտառի հրդեհի պես մի բան է. մի բան է մարել կրակը, մեկ այլ բան՝ ամբողջ տայգան»,- ասել է գիտնականը։

Մինչ այժմ 58 երկրում գրանցվել է կապիկ ծաղիկի 3417 դեպք։ Առողջապահության համաշխարհային ցանցը հորդորել է ԱՀԿ-ին կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել որպես համաճարակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով