Ներքին 4 տարի առաջ - 18:03 23-06-2022

«Գյումրեցի պապիկների» գործով նիստը տեղի չունեցավ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Գյումրու Երեւանյան խճուղում ընդդիմության ավտոերթի ընթացքում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթեւոսյանի, Գոռ Սարգսյանի, Գեւորգ Մուրադյանի գործով դատական նիստը հետաձգեց։

Ամբաստանյալներից մի քանիսի պաշտպան Աբգար Պողոսյանը Oragir.news-ին ասաց, որ հետաձգման պատճառն այն է եղել, որ ամբաստանյալներից մեկը, որը Հոլանդիայի քաղաքացի է, չի ստացել մեղադրական եզրակացությունը` թարգմանված տարբերակով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 14։00-ին։

Մենք փաստաբանից հետաքրքվեցինք, թե կալանավորված 5 անձինք որտե՞ղ են պահվում, ասաց` 4-ը «Արթիկ» ՔԿՀ֊ում, մեկը` «Նուբարաշենում»։ Եվ ամեն նիստից առաջ 300 կմ֊ից ավելի գնում֊գալիս է «Նուբարաշենում» պահվող ամբաստանյալը։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման 5 մասնակիցներին նախորդ ամիս մեղադրանք էր առաջադրվել գյումրեցի տարեց մարդկանց ծեծի ենթարկելու համար: Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով, որը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում: Դեպքը տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի՝ Գյումրիում հանրահավաք իրականացնելու ընթացքում՝ մայիսի 8-ին: Խուլիգանության համար մեղադրվում են Գոռ Մաթևոսյանը, Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը, Արսեն Մարտոյանը և Գևորգ Մուրադյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի