Ներքին 4 տարի առաջ - 14:37 11-04-2022

Բիսեդկայում պապիկների նարդին չենք համարի շահումով. շահումով խաղերի օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ներկայացնելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ասաց, որ նախագիծը տեխնիկական բնույթ է կրում և առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «Հատուկ քննչական ծառայություն» բառերը փոխարինել «Հակակոռուպցիոն կոմիտե» բառերով:

Այս փոփոխությունը, ըստ Թումանյանցի, պայմանավորված է այն հանգամանքով, որ կոմիտեի համար մատչելի կլինի արժեթղթերի սեփականատերերի կողմից բացված հաճախորդի արժեթղթերի հաշվի ցանկի և արժեթղթերի ու կարգավիճակի մասին ծառայողական տեղեկությունները, ինչը հնարավորություն կտա ավելի լավ ձևով իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը։
«Ամբողջ թղթերը կապ ունեն 2019 թվականի հոկտեմբերի 13-ի ռազմավարական որոշման հետ»։

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի հեղինակներն են Գևորգ Պապոյանը և Ծովինար Վարդանյանը, հիմնական զեկուցողը Արուսյակ Մանավազյանն է։

«Այսօր բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել ըստ էության երկու կամ երեք եղանակով։ Առաջինը՝ կանխիկ եղանակով, երկրորդը՝ անկանխիկ, այսինքն՝ բանկային հաշիվներից, և երրորդը՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով»,- նշեց Գևորգ Պապոյանը։

Նախագծով առաջարկվում է օրենքն ընդունելուց հետո կանխիկ հատվածը հանել, այսինքն՝ կանխիկ տարբերակով հնարավոր չի լինելու լիցքավորել բուքմեյքերական հաշիվները։

Նախագիծը յոթ կողմ ձայնով ընդունվեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան