Ավելին 4 տարի առաջ - 14:28 23-06-2022

Մահացել է երգիչ Յուրի Շատունովը


48 տարեկանում մահացել է երգիչ Յուրի Շատունովը։ Շատունովի մահվան փաստը, մասնավորապես, «Զվեզդա» Telegram-ալիքին հաստատել է երգչի մենեջերը։

Յուրի Շատունովը 1986-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ-ում այն ​​ժամանակվա ամենահայտնի խմբի՝ «Լասկովիյ մայ»-ի մենակատարը։ «Լասկովիյ մայ»-ում, որը ղեկավարում էր Անդրեյ Ռազինը, կային մի քանի մենակատարներ, խումբը ամսական տալիս էր մի քանի տասնյակ համերգ՝ երբեմն ելույթ ունենալով միաժամանակ մի քանի քաղաքներում։

1991 թվականին Շատունովը լքեց «Լասկովիյ մայ»-ը և սկսեց մենակատարի իր կարիերան։ Շատունովի հեռանալուց հետո ոչ նրա նախկին խումբը, ոչ էլ ինքն անձամբ չկարողացան հասնել ժողովրդականության նախկին մակարդակին։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում