Ներքին 4 տարի առաջ - 23:51 22-06-2022

Դատարանն ազատ արձակեց Արամայիս Մխիթարյանին եւ Ալեքսան Ալեքսանյանին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՅԴ Արմավիրի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանին և անդամ Ալեքսան Ալեքսանյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ–ական Լիլիթ Գալստյանը։

«Դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել մեր ընկերներին` յուրաքանչյուրի համար երկուական միլիոն դրամ գրավի դիմաց։ Գրավը վճարել ենք, նրանք արդեն ազատության մեջ են»,–ասաց Գալստյանը։

Նա հայտնեց նաև, որ ինքը և պատգամավոր Աշոտ Սիմոնյանը դատարան էին ներկայացրել անձնական երաշխավորությամբ երկու ՀՅԴ–ականներին ազատ արձակելու միջնորդություն, սակայն դատարանը գրավի դիմաց նրանց ազատ արձակեց։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու անձինք, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը։ Քննչական կոմիտեն մայիսի 8-ին հայտնել էր` Արմավիրի մարզի երկու բնակիչներ կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով