Ներքին 4 տարի առաջ - 19:46 27-05-2022

Ալեքսան Ասատրյանի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը կոպտորեն խախտվում է․ փաստաբան

Փաստաբան Արթուր Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
սիրելի՛ պայքարակիցներ,

Շուրջ 45 րոպե է ինչ գտնվում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ տեսակցելու և ստանձնելու այսօր մի քանի ժամ առաջ անհայտ պատճառներով այստեղ բերված Ալեքսան Ասատրյանին։

Սակայն, տևական ժամանակ է ինչ տարաբնույթ տեխնիկական և այլ անհասկանալի պատճառաբանություններով հստակ չեն հայտնում, թե կոնկրետ ում մոտ է Ալեքսան Ասատրյանը։

Իսկ հիմա էլ մատնանշում են, թե վերջինս ԱԱԾ շենքում չէ, չգիտես՝ որ քննիչի կողմից, չգիտես՝ որ ուղղությամբ, չգիտես՝ ինչ քննչական գործողություն կատարելու համար տարվել է այս շենքից դուրս։
Ինձ որևէ տվյալ հայտնել հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ նշված քննչական գործողության ավարտից հետո համապատասխան քննիչը կկապվի ինձ հետ։

Այս պահին կատարվողը գնահատում եմ որպես Ալեքսան Ասատրյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի դիտավորությամբ կոպտագույն խախտում։

Հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին և սպասում անհապաղ արձագանքի։

Հաջորդիվ քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով