Ավելին 4 տարի առաջ - 22:06 22-06-2022

Իլոն Մասկը հաստատել է մարդանման ռոբոտի շնորհանդեսի ամսաթիվը


Tesla-ի մարդանման ռոբոտի մշակումն ընթանում է ըստ ժամանակացույցի։ Այս մասին հայտնում է Electrek-ը՝ հղում անելով Իլոն Մասկի խոսքերին։ Մասկը ակնկալում է, որ Tesla Optimus android-ի աշխատանքային նախատիպը պատրաստ կլինի մինչև սեպտեմբերի վերջ, ինչը թույլ կտա նրան ներկայացնել նոր արտադրանքը Tesla AI Day #2 միջոցառմանը, որը նախատեսված է սեպտեմբերի 30-ին:

«Հուսով եմ, որ այդ ժամանակ մեր հետաքրքիր նախատիպը պատրաստ կլինի, որը հնարավոր կլինի ցույց տալ մարդկանց: Մենք շատ տաղանդավոր թիմ ունենք Tesla-ում, որի հետ ես սերտորեն համագործակցում եմ, որպեսզի մինչև սեպտեմբերի վերջ պատրաստ լինի մարդանման ռոբոտի նախատիպը», - ասել է նա:

Tesla AI Day #2 շոուն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել ապրիլին՝ Tesla AI #1-ից մեկ տարի անց: Սակայն նշանակված ամսում Մասկը հայտարարեց միջոցառումը աշուն տեղափոխելու մասին՝ Tesla Optimus նախատիպի պատրաստ չլինելու պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով