Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 21:53 22-06-2022

Ֆրանսիային սպառնում է կորոնավիրուսի նոր ալիք

COVID-19-ի դեմ պատվաստումների ֆրանսիական ծրագրի ղեկավար, համաճարակաբանության պրոֆեսոր Ալեն Ֆիշերն ասել է, որ վարակվածության դեպքերը վկայում են, որ երկրում սկսվել է COVID-19 համաճարակի նոր ալիք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով ֆրանսիական հեռուստատեսությամբ՝ մասնագետն իր կարծիքն է հայտնել, ըստ որի՝ երկրում, անկասկած, համաճարակի բռնկում է տեղի ունենում, ապա հավելել է, որ ինքն անձամբ է հանդես եկել հասարակական տրանսպորտում դիմակների պարտադիր կրման վերականգնման օգտին։

Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ Ֆրանսիայում մեկ ամսում եռապատկվել է SARS-CoV-2 վիրուսով վարակման նոր դեպքերի թիվը։ Այնուամենայնիվ, omicron BA.4 և omicron BA.5 վիրուսների շտամները, որոնք այժմ ակտիվ են Եվրոպայում, նվազ վտանգավոր են համարվում, քան հիվանդության նախորդ ալիքների ժամանակ տարածված շտամները:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում