Սպորտ 5 տարի առաջ - 01:48 29-06-2021

Շվեյցարիայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Բուխարեստի «Նացիոնալ» մարզադաշտում հանդիպեցին Ֆրանսիայի և Շվեյցարիայի հավաքականները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով:

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեցին շվեյցարացիները. Սթիվեն Ցուբերի փոխանցումից հետո գոլ խփեց Հարիս Սեֆերովիչը:

2-րդ խաղակեսում ֆրանսիացիները 3 գոլ խփեցին. 57 և 59-րդ րոպեներին Բենզեման դուբլի հեղինակ դարձավ, 75-րդ րոպեին փայլուն գոլ խփեց Պոլ Պոգբան: Սակայն 81-րդ րոպեին Սեֆերովիչը կրճատեց հաշվի տարբերությունը՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ 90-րդ րոպեին Գավրանովիչը հավասարեցրեց հաշիվը:

Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին: Հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվաշարում, որտեղ ուժեղ և սառնասիրտ գտնվեցին շվեյցարացիները. վերջին՝ 5-րդ հարվածը կատարելիս Ֆրանսիայի հավաքականի կազմում Կիլիան Մբապեի հարվածը հետ մղեց Յան Զոմերը:

Շվեյցարիայի հավաքականը, այսպիսով, դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի հավաքականի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան