Ներքին 4 տարի առաջ - 18:33 21-06-2022

«Պատիվ ունեմ» խմբակցությունն ընդհատա՞կ է անցել ​​​​​​​

Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Սա լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցելրում տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ։

Մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար Օragir.news-ը փորձեց կապ հաստատել խմբակցության մյուս պատգամավորների հետ, սակայն խմբակցության անդամները, ովքեր հատկապես վերջին ամիսներին բավական հասանելի են եղել լրագրողների համար, այսօր ոչ միայն հեռախոսազանգերին չէին պատասխանում, այլև հաղորդագրություններին։ Ողջ խմբակցությունը կարծես ընդհատակ էր անցել։

Մասնավորապես, մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չպատասխանեցին խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Աննա Մկրտչյանը և ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Հիշեցնենք, որ Թովմասյանը դեռ 2021 թ-ի դեկտեմբերին ընդդիմության առաջնորդներին առաջարկում էր հնարավորինս շտապ քննարկել պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը: Մեզ հետաքրքրում էր, թե արդյոք Թովմասյանը շարունակում է մնալ մանդատները վայր դնելու կողմնակից, այդ հարցը արդյոք քննարկվել է ընդդիմադիր խմբակցություններում։

Մենք փորձեցինք նաև կապ հաստատել պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։ Աբրահամյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ։ Միայն ասաց, որ Վանեցյանի հրաժարականը «անգամ մամուլի համար էր սպասելի, ում մնաց իր»։

Նշենք, որ Վանեցյանը վերջին շրջանում չէր մասնակցում ընդդիմության հանրահավաքներին և երթին: Իսկ ընդդիմության պայքարին հետևող իշխանականները և լրատվամիջոցները հեռուն գնացող հետևություններ էին արել, թե շարժումը պառակտվել է:

Թեև Վանեցյանի բացակայությունը պատճառաբանվում էր նրա առողջական վիճակով, սակայն ակնհայտ էր, որ ընդդիմության շրջանում տարաձայնություններ կան։

Աբրահամյանը որևէ այլ հարցի հրաժարվեց պատասխանել, ասաց, որ դեռ բավական շատ հարցեր կան քննարկելու․ «Կճշտենք՝ կխոսենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում