Ներքին 3 տարի առաջ - 23:05 03-05-2023

Դուք էլ եք խնջույքներ անում, ձեր խմբակցությունն էլ. լավ էլ քեֆ եք անում, ուրախանում եք. Փաշինյանը՝ Խաչատրյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ հանցագործությունների թվերի աճ կա: Պատգամավորը հարցրել է, թե ոստիկանական բարեփոխումները որտեղ են ձախողել, որ դրանց արդյունքում Հայաստանում թմրամոլության ու հանցագործությունների թվի աճ կա:

Պատգամավորի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ավելանում է:

«Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու օգտագործողների քանակն այնքան են մեծացել, որ նույնիսկ այդ հարցն ԱԽ նիստում ենք քննարկել ու հանձնարարականներ տվել: Բարդությունն այն է, որ արդեն տելեգրամյան ալիքներով են թմրանյութեր վաճառում: Եթե իրավիճակին ճիշտ ենք տիրապետում, առաջիկայում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կասեցնելու ու դրա դեմ պայքարելու մասով ավելի արդյունավետ գործիքներ կկիրառենք»,- ասել է երկրի վարչապետը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի պնդմանը, թե հազարավոր ընտանիքներ Հայաստանում խնջույքներ չեն անում, Փաշինյանն ասել է. «Հայաստանի Հանրապետությունից կտրված եք, եթե կարծում եք՝ երկրում խնջույքներ չեն անում: Շատ էլ լավ ե՛ւ դուք եք անում, ե՛ւ ձեր խմբակցությունը, ե՛ւ բոլորը: Մենք որևէ բան չենք ուրանում»:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ ինքը խոստացել է ու շարունակում է խոստանալ երջանիկ երկիր:

«Դա մեր քաղաքական նպատակն ու հանձնառությունն է: Երջանիկ երկիրն աչքի առաջ ունենալով է, որ խոսում եմ հարցերի մասին ու ձևակերպում մտքեր, որոնք սովորական պայմաններում երբեք չէի ձևակերպի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով