Արտաքին 4 տարի առաջ - 17:55 21-06-2022

ՌԴ-ն սպառնում է Լիտվայի բնակչությանը՝ Կալինինգրադ բեռների տարանցումը արգելելու Վիլնյուսի որոշման պատճառով

Ռուսաստանը Լիտվային սպառնում է զգալի բացասական հետևանքներով լիտվացիների համար՝ կապված Վիլնյուսի կողմից բեռների տարանցման արգելափակման հետ՝ նախատեսված Կալինինգրադի մարզի համար:

Երեքշաբթի օրը Կալինինգրադ ժամանած ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Լիտվան գործում է Արևմուտքի հանձնարարությամբ և խախտում է միջազգային իրավունքի նորմը։

«Նման թշնամական գործողություններին Ռուսաստանը անպայման կարձագանքի: Համապատասխան միջոցները մշակվում են միջգերատեսչական ձևաչափով և կընդունվեն առաջիկայում: Դրանց հետևանքները լուրջ բացասական ազդեցություն կունենան Լիտվայի բնակչության վրա»,- ասել է նա Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ արտակարգ հանդիպմանը:

«[...] եթե առաջիկայում Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության մնացած տարածքի միջև Լիտվայի տարածքով բեռների տարանցումը ամբողջ ծավալով չվերականգնվի, ապա Ռուսաստանը իրեն գործողությունների իրավունք է վերապահում՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը, ով երեքշաբթի առավոտյան կանչվել է ՌԴ ԱԳՆ, ասել է, որ Մոսկվան պետք է իրավիճակը կարգավորի դիվանագիտական ​​ճանապարհով։ Նա ընդգծել է, որ այն ապրանքների տարանցումը, որոնք չեն հայտնվել ԵՄ-ի պատժամիջոցների տակ, շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի