Արտաքին 4 տարի առաջ - 17:52 11-11-2021

Լուկաշենկոն սպառնացել է փակել բեռների և գազի տարանցումը Եվրամիություն

Բելառուսի փաստացի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին աշխարհի շատ երկրներ չեն ճանաչում որպես պետության լեգիտիմ նախագահ, սպառնացել է փակել ապրանքների և գազի տարանցումը երկրի տարածքով դեպի Եվրամիություն։ Դա հավանաբար արվել է ի պատասխան Մինսկի դեմ նոր պատժամիջոցների, որոնք պատրաստում են ԵՄ երկրները։

Նման միջոցների դիմելու պատրաստակամության մասին Լուկաշենկոն հայտարարել է հինգշաբթի՝ կառավարության հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲելՏԱ պետական ​​գործակալությունը։

«Իսկ եթե մե՞նք փակենք Բելառուսով անցումը: Ուկրաինայով չի անցնի. այնտեղ ռուսական սահմանը փակ է: Մերձբալթիկայով ճանապարհ չկա: Եթե այն փակենք լեհերի և, օրինակ, գերմանացիների համար, ի՞նչ կլինի այդ դեպքում: Մենք չպետք է, պաշտպանելով մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, կանգ առնենք, ոչ մի բանի առաջ,- նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը։- Մենք տաքացնում ենք Եվրոպան, իսկ նրանք մեզ դեռ սպառնում են, որ կփակեն սահմանը։ Իսկ եթե մե՞նք փակենք բնական գազն այնտեղ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով