Ներքին 4 տարի առաջ - 20:39 20-06-2022

Գրիգոր Մինասյանը մասնակցել է Համաշխարհային բանկի կազմակերպած աշխատաժողովին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը մասնակցել է Համաշխարհային բանկի «Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին օժանդակելու ապագայի հեռանկարները» ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին՝ նվիրված արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Համաշխարհային բանկի և արդարադատության նախարարության համագործակցությունն իրականացվում է մի շարք թիրախային ուղղություններով, այդ թվում՝ E-court համակարգի քրեական դատավարության մոդուլի մշակում, ՀԿԱԾ թվայնացում, արբիտրաժային կենտրոնի բիզնես մոդելի ուրվագծում, հաշտարարների թվի ավելացում, նոտարական համակարգի արդիականացում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր գործակալության կայքի արդիականացում, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացին աջակցություն, մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային՝ e-criminal case համակարգի ներդրում և ոստիկանական բարեփոխումներին աջակցություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ աշխատաժողովի ընթացքում փոխնախարար Մինասյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ միաժամանակ, այն շարունակելու և հետագայում ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով:
Նշվում է, որ Համաշխարհային բանկի թիմը ներկայացրել է իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ, արձանագրված խնդիրների վերաբերյալ հնչել են կառուցողական առաջարկներ:

Նախարարության տեղեկացմամբ՝ աշխատաժողովին ներկա են գտնվել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ և դատավորներ, ինչպես նաև մասնագետներ՝ ժամանած Սերբիայից, Խորվաթիայից և Լեհաստանից, որոնք կիսվել են իրենց փորձառնությամբ վճարման կարգադրությունների և փոքր գործերի քննության, թվայնացման ու դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղություններով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»