Ներքին 10 ամիս առաջ - 11:22 21-11-2025

ՀՀ պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել է մորեխների տարածաշրջանային կառավարման աշխատաժողովին

Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից կազմակերպվող «Կովկասում և Կենտրոնական Ասիայում մորեխների ազգային և տարածաշրջանային կառավարման բարելավում» ծրագրի տարեկան աշխատաժողովը։

Միջոցառմանը Հայաստանից մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Ռիմա Կարապետյանը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ՝ Հայաստանի Հանրապետությունում մորեխների մոնիթորինգի ու պայքարի նպատակով իրականցված աշխատանքների, տեղի ունեցած հանդիպումների և 2026 թվականի ընթացքում պլանավորվող նախաձեռնությունների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում հաստատվել է 2026 թվականի մորեխների մոնիթորինգի և պայքարի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև խմբագրական հանձնաժողովի կողմից կազմվել և հաստատվել է երկլեզու արձանագրություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով