Ներքին 4 տարի առաջ - 19:11 20-06-2022

Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլ նաև ռուս խաղաղապահներին․ Դավիթ Բաբայան

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով։

«Ժողովո՛ւրդ ջան, Արցախի ճակատագիրը վատնգված է, դուք սիրում եք Արցախը։ Եթե սիրում եք Արցախը, ուրեմն պետք է հասկանաք, որ այնպես պետք է անենք, որ չվնասենք, որովհետև եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստան, մոռացե՛ք։ Դուք ասում եք՝ ռուսական կողմը չի կատարել իր պարտականությունը․ իրավունք ունե՞նք մենք որևէ երկրի քարկոծելու, հատկապես երկրի, որից կախված է մեր անվտանգությունը և ապագան։ Մենք ունենք բացարձակ հնարավորություն, մենք ու հրեաները՝ բոլորի հետ ունենալով նորմալ հարաբերություններ, որովհետև մենք ունենք Սփյուռք։ Ա՛յ մարդ, արևմտամե՞տ եք, խնդիր չկա, սիրեք Արևմուտքը, բայց դա չի նշանակում, որ պետք է ատեք Ռուսաստանը, և հակառակը։ Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլ նաև ռուս խաղաղապահներին։ հիմա մենք փոխարենը այդ ամենը հասկանանք, փորձում ենք մեղադրել․ ո՞վ է շահելու դրանից։ Այդ դեպքը եղել է հարված և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը, և դա անպատասխան չի մնալու»,-ասաց Դավիթ Բաբայանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի