Ներքին 4 տարի առաջ - 13:11 09-06-2022

Փառուխի դեպքերից հետո ե՞րբ է իրականացվելու ՌԴ ՊՆ հայտարարությունը, թե ադրբեջանական կողմը հետ է քաշվելու ելման դիրքեր․ Հայկ Մամիջանյան

«Առնվազն տրակուսած ենք և չենք հասկանում, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինչպե՞ս կարող է հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար և տասնամյակներ շարունակ վնասել են ՀՀ-ՌԴ եղբայրությանը»։ Այս մասին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Ո՞նց կարող է Լավրովը հանդիպել մարդկանց խմբի հետ, որի խորհրդարանական խմբակցությունը 2021թ․ նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ անհիմն հակառուսական, ՀԱՊԿ-ի քննադատության հիստերիա էր բարձրացրել ԱԺ-ում։ Ակնկալում ենք, որ կստանանք պատասխան, թե երբ է իրականացվելու այս տարի՝ մարտին՝ Փառուխի դեպքերից հետո, ՌԴ ՊՆ հայտարարությունն առ այն, որ ադրբեջանական կողմը հետ է քաշվելու ելման դիրքեր, որոնք ամրագրված էին նոյեմբերի իննի հայտարարությամբ։

Հույս ունենք, որ այդ խայտառակ փաստաթղթի՝ գերիների վերադարձի միակ հայանպաստ կետը վերջապես կիրականացվի Ադրբեջանի կողմից, որովհետեւ այդ թվում ՌԴ նախագահի ստորագրությունն է դրա տակ»։

Մամիջանյանը նշեց նաև, որ ՌԴ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է վստահելի դաշնակից, ոչ թե «գլխացավանք»․ «Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որ իշխանափոխությունից հետո նորից շարունակենք մնալ ՌԴ ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Դրա համար խնդրում եմ գիտակցել, որ Փաշինյանը չի կարող բանակցել ՀՀ անունից։ Խնդրում եմ՝ չխաբվեք նրա հավաքած քվեներին։ Փաշինյանը բանակցում է բացառապես իր արյունոտ իշխանությունը պահպանելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան