Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:36 18-06-2022

Օրվա իշխանությունն անդառնալիորեն խզվել է իրականությունից․ Թադևոս Ավետիսյան

Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում իրականացնում է հանրահավաք, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյան։

«Առավելապես խոսելում եմ մեր երկրում խորացող սոցիալական ճգնաժամի, աճող աղքատության, հանրային կյանքի որակի շարունակական նվազման հիմնապատճառներից, անշուշտ նաև առանց Նիկոլ Հայաստանում ներկա սոցիալական ճգնաժամը հաղթահարելու իրական հնարավորությունների մասին։ Նախ՝ կարևոր որոշ հաստատումներ․ օրվա իշխանությունն անդառնալիորեն խզվել է իրականությունից։ Մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառներն են իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները, ապիկարությունը և բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, հակասոցիալական բազմաթիվ փոփոխությունները, փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը։ Այս ընթացքում յուրաքանչյուր օր ականատեսն ենք եղել սեփական ստորաքարշ իշխանությունն ամեն գնով պահելու այդ դրսևորումներին։ ԵՎ դրա բանաձևը նույնն է։ Այն է, ինչով եկան իշխանության․ «ականջահաճո խոստումներ՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով, բացարձակ անպատասխանատու առաջնորդություն՝ համատարած ձախողումներով, կեղծ արդարացումներ՝ ավելի մեծ ստերով և իրավիճակի խեղաթուրումներով, ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահ՝ ազգային և հանրային շահի ստորադասմամբ»,- նշեց Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի