Ներքին 4 տարի առաջ - 22:38 30-10-2021

Առկա զարգացումներն արդեն գալիք տարի բերելու են սոցիալական խնդիրների առավել զգալի սրման․ Թադևոս Ավետիսյան

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 2022 թվականի բյուջեն որակում է որպես հակասոցիալական, քանի որ այն բացարձակապես չի արտացոլում այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետությունը։

Տնտեսագետի համոզմամբ՝ երկիրը տնտեսական ծանր իրավիճակում հայտնվել է գործող իշխանությունների ձախողումների հետևանքով։

«Մասնավորապես, խոսքը վերաբերում է շարունակվող գնաճին, որն արդեն տևում է երկու տարի։ Կանխատեսումները ևս բացասական են, այսինքն՝ 5 տոկոսից ավելի գնաճը շարունակվելու է նաև 2022 թվականին»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց Թադևոս Ավետիսյանը։

Տնտեսագետը շեշտեց՝ առկա զարգացումներն արդեն գալիք տարի բերելու են սոցիալական խնդիրների առավել զգալի սրման։

«Մարդկանց եկամուտները չեն ավելանալու, իսկ գնաճը շարունակվելու է՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։ Սա նվազեցնելու է հասարակության գնողունակությունը՝ ուղիղ հարված հասցնելով մարդկանց կյանքի որակին»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով