Մամուլ 4 տարի առաջ - 08:45 18-06-2022

Աննա Վարդապետյանի առաջադրումը «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների համար․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների եւ, հատկապես, Արթուր Դավթյանի թիմակիցների համար:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մինչեւ վերջին պահը դատախազությունում հույս են ունեցել՝ միգուցե քաղաքական իշխանությունը կրկին կներկայացնի Արթուր Դավթյանի թեկնածությունը, սակայն հույսերը չեն արդարացել: Ավելին՝ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին, և, կարելի է ասել, արդեն դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»