Ներքին 4 տարի առաջ - 14:20 17-06-2022

Դավիթ Համբարձումյանի եղբոր գործով ենթադրյալ խախտումներ արած դատավորի դեմ վարույթը ԲԴԽ-ում է

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի նկատմամբ։ Կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում։

Փաստաբանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԲԴԽ ուղարկվել է վարույթը, ասաց` տեղյակ չէ։ Բարձրագույն դատական խորհրդից էլ փոխանցեցին, որ հանձնաժողովի հարուցած կարգապահական վարույթը ստացել են, սակայն նիստի օրը դեռեւս նշանակված չէ։

Նշենք, որ խոսքը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի գործի մասին է։ Հիշեցնենք` Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ, խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, սեփական անձը վեր դասելով, հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում, բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան